Գլխավոր Լրահոս

Վարչապետը կառավարությանն ուղղված քննադատություններն «անգրագետ» է որակում

Վարչապետը կառավարությանն ուղղված քննադատություններն «անգրագետ» է որակում

Այսօր կառավարության նիստին վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է կառավարության տնտեսական քաղաքականության հասցեին հնչող քննադատությունները որակել է «անգրագետ» քննադատություններ:

Կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ վարչապետն ասել է․ «Հասկանալի է, որ Կենտրոնական բանկի հիմնական նպատակը գնաճի զսպումն է, կառավարության հիմնական նպատակը` տնտեսական աճի շեշտադրումը։ Հասկանալի է նաև, որ այս երկու տարբեր նպատակներն ունենալով` մենք մշտապես բանավեճի մեջ ենք Կենտրոնական բանկի հետ։ Դրա համար էլ կա դրամավարկային քաղաքականության և հարկաբյուջետային քաղաքականության կոորդինացման հստակ ուղեցույց։ Մեզ քննադատում են, որ աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախ ձեռքը։ Դա անհիմն քննադատություն է. ուղղակի մարդիկ չեն պատկերացնում, թե ինչ բան է դրամավարկային քաղաքականության և հարկաբյուջետային քաղաքականության կոորդինացումը։ Մենք ամենևին էլ նպատակ չունենք այս երկու ինստիտուտների գործառույթը դարձնել միևնույնը։ Այս հակադրությունը, այս բանավեճը պետք է մշտապես տեղի ունենա։ Դրա համար էլ Կենտրոնական բանկին մենք Սահմանադրությամբ տվել ենք անկախություն, որ նա իր նպատակը հետապնդի, իսկ կառավարությունը` իր նպատակը։ Եվ, բնականաբար, այս բանավեճի շնորհիվ է ծնվում այն որոշումը, որն ապահովում է մեր երկրի մակրոտնտեսական կայունությունը։ Այս բանավեճի բոլոր մասնակիցները պետք է իրենց փաստարկներով հիմնավորեն, թե պետության զարգացման այս կամ այն փուլում նախապատվությունն ինչին պետք է տալ։ Ճգնաժամի տարիներին, հիշում եք, որ մենք նախապատվությունը տվեցինք տնտեսական աճին, այսինքն` մենք եղանք խիստ ընդլայնողական, Կենտրոնական բանկը 2.25 տոկոսով նվազեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը, և այդ ընդլայնողականությունն օգնեց մեզ հաղթահարելու ճգնաժամը։ Հետագայում գերխնդիր էր գնաճը. մենք մտանք բավական բարձր գնաճային ճնշման փուլ և նախապատվությունը տվեցինք գնաճի զսպման քաղաքականությանը, ինչն ամբողջությամբ արդարացվեց, որովհետև մենք գնաճը վերադարձրինք այն միջավայրը, որը նախատեսված էր մեր միջնաժամկետ ծախսային ծրագրով։ Դրա համար պետք չէ քաղաքական գնահատական տալ այս երևույթին, մանավանդ եթե այդ գնահատականը շատ անգրագետ գնահատական է և համահունչ չէ ո՛չ մեր օրենսդրությանը, ո՛չ էլ միջազգային պրակտիկային, թե ինչպես պետք է համագործակցեն Կենտրոնական բանկը և կառավարությունը, ինչը և արտահայտված է այս փաստաթղթում»,- ասել է վարչապետը:

 

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում