Գլխավոր Լրահոս

Փարիզը սահմանել է ԵՄ բյուջետային համաձայնագրի իր նոր պայմանները

Փարիզը սահմանել է ԵՄ բյուջետային համաձայնագրի իր նոր պայմանները

Ըստ նախարարի՝ Ֆրանսիայի կառավարությունը բյուջետային պատասխանատվությունը և տնտեսական աճը միմյանց չի հակադրում։ Մոսկովիսիի կարծիքով՝ խիստ խնայողության միջոցառումները չեն կարող Եվրոպայի պարտքային ճգնաժամի լուծումը լինել։

ԵՄ բյուջետային համաձայնագիրը ստորագրել են անդամ 27 երկրներից 25-ի ղեկավարները։ Մեծ Բրիտանիան և Չեխիան հրաժարվել են միանալ համայնագրին։ Փաստաթղթի համաձայն՝ խստացվում են ԵՄ անդամ երկրների բյուջեի պակասուրդի նկատմամբ պահանջները. 2013թ. հունվարի 1-ից  այն չպետք է գերազանցի ՀՆԱ-ի 0,5%-ը, իսկ փոքրածավալ պեպտարտք ունեցող երկրների դեպքում՝ ՀՆԱ-ի 1%։ Ներկայում բյուջեի պակասուրդի նորմա է  սահմանված ՀՆԱ-ի 3%-ը, որը  խորհրդատվական բնույթ  է կրում։

Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդը մայիսի սկզբին հայտարարել էր ԵՄ բյուջետային համաձայնագրի վերանայման անհրաժեշտության մասին` հիմանական ջանքերը ՀՆԱ-ի աճին ուղղորդելու նպատակով։ Օլանդի առաջարկին դեմ  է Գերմանիան, որը բյուջետային համաձայնագրի նախաձեռնողներից է։ Ըստ Բունդեսբանկի՝ համաձայնագրի վերանայումն անգամ վտանգավոր է։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը, իր հերթին, հայտարարել է, որ ԵՄ երկրները պետք է անահապաղ հաղթահարեն պարտքային ճգնաժամը ։ Հակառակ դեպքում, ըստ Քեմերոնի, մոտ ապագայում եվրոն կարող է «շարքից դուրս գալ»։ Քեմերոնի կարծիքով՝ եվրոգոտու առաջնորդները և Եվրոպական կենտրոնական բանկը կարող են ավելի շատ քայլեր ձեռնարկել և երկրներին միայն լրացուցիչ փոխառություններ չհատկացնել, քանի որ դրանք մեծացնում են բյուջեի պակասուրդը։

 

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում