Կոալիցիայի վերաբերյալ որոշում չի կայացվել: Քիչ առաջ այս մասին հայտարարեց ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը՝ ՀՀԿ կենտրոնական գրասենյակի մոտ հավաքված լրագրողներին:
Ակնկալվում էր, որ ՀՀԿ գործադիր մարմնի այսօր կայացած հանդիպմանը որոշում կընդունվեր խորհրդարանական ընտրություններից հետո նոր կոալիցիայի ձևավորման մասին:
Սերժ Սարգսյանը նշեց, որ ՀՀԿ-ում քննարկել են իր՝ այլ կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպումների մանրամասները, բայց վերջնական որոշում չի ընդունվել: «Զինվե՛ք համբերությամբ»,- լրագրողներին խորհուրդ տվեց նա և հեռացավ:
Լրագրողների հարցերին շարունակեց պատասխանել ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ կոալիցիան իրենց համար ինքնանպատակ չէ: Շարմազանովի խոսքով՝ կոալիցիայի հարցը պարզ կլինի մայիսի 24-ից հետո:
ՀՀԿ գործադիր խորհրդի նիստում, ըստ Շարմազանովի, չեն քննարկվել վարչապետի, Ազգային ժողովի նախագահի և այլ պաշտոնների հարցեր:
Civilnet











