Գլխավոր Լրահոս

Moody's-ում վերանայել են իսպանական վարկանիշները

Moody's-ում վերանայել են իսպանական վարկանիշները

Վարկանիշի վերանայման պատճառը 2011թ. բյուջետային թույլ ցուցանիշներն են եղել։ Բացի այդ, ըստ գործակալության փորձագետների, ինքնավար այս համայնքներն «ակնհայտորեն չեն կարողանալու» պահպանել 2012թ. պետական ծախսերի սահմանափակումները։

Էստրեմադուրեի երկարաժամկետ վարկանիշը վերանայվել է մեկ կետով՝ A3-ից նվազելով Baa1-ի, Անդալուսիայինը՝ երկու կետով (A3-ից Baa2), Մուրսիայինը՝ կրկին երկու կետով (Baa2-ից՝ Ba1), Կատալոնիայինը՝ մեկ կետով (Baa3-ից Ba1)։

Moody's-ը վերահաստատել է Վալենսիայի և Կաստիլիա-Լա Մանչայի վարկանիշները (Ba2 և Ba3)՝ պահպանելով նաև «բացասական» կանխատեսումը։

Նշենք, որ ըստ Moody's-ի սանդղակի՝ Իսպանիայի վարկային վարկանիշի գնահատումը A3 մակարդակում է՝ «բացասական» կանխատեսմամբ։

Հատկանշական է, որ իջեցվել են նաև իսպանական 16 բանկերի վարկանիշները։ Երկրի խոշորագույն Santander և BBVA բանկերի վարկանիշները նվազել են միանգամից երեք կետով՝ մինչև A3 մակարդակ։

Բանկերի վարկանիշների վերանայման պատճառը ռեցեսիան է Իսպանիայում, բանկային ակտիվների որակի վատթարացումը, փոխառությունների շուկայում բանկերի սահմանափակ հնարավորությունները, ինչպես նաև բանկերին աջակցելու իսպանական կառավարության սեղմ հնարավորությունները։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում