Այպիսի եզրակացություն է պարունակում Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) ու Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության համատեղ զեկույցը, որը ներկայացվել է Մեծ քսանյակի երկրների աշխատանքի նախարարների՝ Մեքսիկայում կայացած հանդիպմանը, հաղորդում է Reuters-ը։
Ըստ ԱՄԿ նախագահ Խուան Սոմավիայի՝ Մեծ քսանյակի երկրները կարող են վերացնել գլոբալ տնտեսության ներկայիս անկման պատճառները։ «Ակնհայտ է, որ աճ կարելի է արձանգրել տնտեսական և սոցիալական առավել լայն ինտեգրման միջոցով՝ ավելի մեծ ջանքեր ուղղորդելով արտադրության և զբաղվածության մեծացմանն ու աշխախատեղերի ստեղծմանը», -ասել է Սոմավիան՝ հավելելով, որ գործազրկության մակարդկաը շարունակում է բարձր մնալ երիտասարդության շրջանում։
Civilnet











