Գլխավոր Լրահոս

Վրաստանի վարչապետը հրաժարական է ներկայացրել

Վրաստանի վարչապետը հրաժարական է ներկայացրել

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հրաժարական  է տվել, այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները։

Գախարիայի հրաժարականը տեղի է ունեցել երկրում քաղաքական ճգնաժամի ֆոնին։

«Ես որոշել եմ հեռանալ զբաղեցրած պաշտոնից։ Անկասկած, ես հավատում եմ և ուզում եմ հավատալ, որ այդ քայլը կնպաստի մեր երկրում բևեռացման նվազեցմանը։ Մեր միջև բևեռաուցմն ու հակամարտությունը ամենամեծ վտանգն է երկրի ապագայի, տնտեսական զարգացման համար»,- ասել է Գախարիան։

Նա շեշտել է, որ հրաժարականի պատճառը իշխող կուսակցության հետ տարաձայնություններն են «Միացյալ ազգային շարժում»  ընդդիմադիր կուսակցության նախագահ Նիկա Մելիայի կալանքի որոշման շուրջ։

***

Վրաստանի խոշորագույն ընդդիմադիր՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության (հիմնադրել է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին) նախագահ Նիկա Մելիայի նկատմամբ դատարանի որոշմամբ կալանքի որոշում է կայացվել։ Նիկա Մելիան մեղադրվում է 2019թ․ ամռանը Վրաստանում հակառուսական ցույցերի ժամանակ անկարգությունների կազմակերպման, խմբակային բռնության համար։

Նրա նկատմամբ ավելի վաղ որպես խափանման միջոց էր ընտրվել գրավը։ 

Փետրվարի 17-ին Մելիան զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից, որից հետո դատախազությունը դիմել է դատարան՝ նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ այն բանի համար, որ նա հրաժարվել է վճարել գրավը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում