Գլխավոր Լրահոս

Հայաստանի տնտեսական ակտիվությունը վերականգնվում է ցածր տեմպերով. Համաշխարհային բանկ

Հայաստանի տնտեսական ակտիվությունը վերականգնվում է ցածր տեմպերով. Համաշխարհային բանկ

Հայաստանում տնտեսական ակտիվությունը ցածր տեմպերով է վերականգնվում։ Այդ մասին հայտնում է Համաշխարհայի բանկի հայաստանյան գրասենյակն իր ամսական տեսությունում՝ շեշտելով, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2020-ի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 8,8 տոկոսով։ 

ՀԲ հայաստանյան գրասենյակը փաստել է, որ փետրվարի առաջին շաբաթում մարդկանց շարժունակությունը Երևանում կայունացել է՝ հասնելով նախահամավարակային ցուցանիշի 75 տոկոսին։ ՀԲ հայաստանյան գրասենյակն ակնկալում է, որ մեծ թվով թռիչքներ կվերականգնվեն։ Անդրադառնալով գնաճին՝ ՀԲ հայաստանյան գրասենյակն առանձնացրել է այն ցուցանիշը, որ 2020-ի դեկտեմբերի 3,7-ի համեմատ հասել է 4,5 տոկոսի, որը պայմանավորված է սննդի՝ մասնավորապես խմիչքի, ծխախոտի գների աճով։ 

«Դեկտեմբերին վարկերը (ճշգրտված փոխարժեքային փոփոխություններով) ամսական կտրվածքով կրճատվեցին 0,5 տոկոսով՝ պայմանավորված առևտրային ու սպառողական վարկերի կրճատմամբ: Վարկերի տարեկան աճի մակարդակը շարունակեց նվազել՝ 2016թ. վերջից ի վեր առաջին անգամ հասնելով 10 տոկոսից ցածր մակարդակին»,- նշված է ՀԲ զեկույցում։ 

Փետրվարի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հերթական նիստում խոսեց այս ամսվա առաջին 15-օրյակի տվյալներով տնտեսական ակտիվության փաստի մասին՝ վկայակոչելով ՀԴՄ-ներով ու հաշվարկային փաստաթղթերով ավելի քան 604 հազար գործարքների տվյալն ու դրամաշրջանառության 12 տոկոսի աճը։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում