Գլխավոր Լրահոս

Փաշինյանը շնորհավորել է Ղարիբաշվիլիին Վրաստանի վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ

Փաշինյանը շնորհավորել է Ղարիբաշվիլիին Վրաստանի վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նորանշանակ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Ուղերձում նշված է.

«Ձերդ Գերազանցություն,

Շնորհավորում եմ Ձեզ Վրաստանի վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթում հաջողություն այդ կարևոր և պատասխանատու պաշտոնում՝ ի շահ Վրաստանի և վրաց ժողովրդի:

Հայաստանի և Վրաստանի միջև առկա ամուր բարեկամությունը հիմնված է մեր ժողովուրդների միջև հարյուրամյակների պատմություն ունեցող փոխադարձ շփումների, խոր հարգանքի և վստահության վրա:

Համոզված եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ՝ Հայաստանի և Վրաստանի միջև փոխգործակցության ողջ ներուժը առավելագույնս օգտագործելու նպատակով՝ ի բարօրություն մեր երկրների»,- ասված է շնորհավորական ուղերձում։

***

Փետրվարի 22-ին Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ վստահության քվե է հայտնել վարչապետի թեկնածու Իրակլի Ղարիբաշվիլիին։ Կողմ է քվեարկել 89 պատգամավոր, դեմ՝ երկուսը։

Իշխող՝ Վրացական երազանք կուսակցությունը խորհրդարանում ունի 90 տեղ 150-ից։ Որոշման համար անհրաժեշտ էր 75 ձայն։

Մինչ վարչապետի պաշտոնի ստանձնումը Ղարիբաշվիլին զբաղեցնում էր պաշտպանության նախարարի պաշտոնը։

Կառավարության ղեկավարի պաշտոնը նա զբաղեցրել է նաև նախկինում՝ 2013-2015թթ․։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում