Գլխավոր Լրահոս

Անվտանգության խորհրդի նիստ է գումարվել, Օնիկ Գասպարյանը չի մասնակցել

Անվտանգության խորհրդի նիստ է գումարվել, Օնիկ Գասպարյանը չի մասնակցել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մարտի 1-ին կայացել է Անվտանգության խորհրդի նիստ, «քննարկվել են արտաքին և ներքին անվտանգային օրակարգին, մարտահրավերներին ու դրանց հաղթահարման ուղիներին վերաբերող հարցեր»։ Այդ մասին տեղեկացնում է վարչապետի աշխատակազմը։ 

Նիստի լուսանկարներից պարզ է դառնում, որ հանդիսանալով Անվտանգության խորհրդի անդամ՝ նիստին չի մասնակցել ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը։ 

Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը Սիվիլնեթին տեղեկացրեց, որ «ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը չի մասնակցել նիստին՝ չնայած տեղեկացված է եղել դրա անցկացման մասին»։

Փետրվարի 25-ին հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը ազատել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին ու նրա տեղակալ Տիրան Խաչատրյանին զբաղեցրած պաշտոններից։

Փետրվարի 27-ին նախագահ Արմեն Սարգսյանը առարկություններով վերադարձրել է Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը՝ նշելով, որ այն «առերևույթ հակասում է Սահմանադրությանը»։

Այսօր նախագահական գրասենյակն արձագանքել է հրամանագրի նախագիծը առարկություններով վերադարձնելու փաստի «շահարկումներին»։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում