Գլխավոր Լրահոս

Երևանը գլխավոր ճարտարապետ չի ունենա

Երևանը գլխավոր ճարտարապետ չի ունենա

Կառավարությունը պատրաստվում է վերացնել Երևանի գլխավոր ճարտարապետի հաստիքը և դրա հաշվին ավելացնել մեկ փոխքաղաքապետի հաստիք։ Համապատասխան օրենսդրական  նախագծերն ընդգրկված են կառավարության մարտի 4-ի նիստի օրակարգում։ 

Ըստ հիմնավորման՝ Երևանի գլխավոր ճարտարապետը համակարգում է մայրաքաղաքում ճարտարապետական ու քաղաքաշինական քաղաքականությունը, սակայն ոլորտի վերաբերյալ քաղաքական որոշումներ կայացնելու գործառույթով գլխավոր ճարտարապետն օժտված չէ։ 

«Երևանի գլխավոր ճարտարապետի՝ կանոնանդրությամբ վերապահված որոշ լիազորությունների միանձնյա իրականացումը, և դրա արդյունքում որոշումների կայացման գործընթացը Երևանի քաղաքապետարանը փորձ է անում բերել անվանի, փորձառու և արդյունավետ ճարտարապետական պրակտիկա ունեցող ճարտարապետների մասնագիտական խմբերի կողմից որոշումների կոլեգիալ կերպով կայացման դաշտ՝ արդյունքում վերացնելով համայնքի համար կարևորագույն ոլորտում սուբյեկտիվ որոշումների ընդունման պրակտիկան»,- ասված է որոշման հիմնավորումներում։

Նոր փոխքաղաքապետի հաստիքի ավելացմամբ ճարտարապետաքաղաքաշինական գործընթացները կհամակարգի տվյալ անձը։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում