Կառավարությունը նախագահին է վերադարձնում Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու միջնորդությունը
Կառավարությունը ստացել է նախագահի կողմից Արտակ Դավթյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ նշանակելու միջնորդության առարկությունները։ «Նախագահի կողմից առարկություններին պատասխանող հիմնավորումներով Արտակ Դավթյանի նշանակման միջնորդությունը հետ կուղարկվի նախագահական»,- Սիվիլնեթին հայտնեց վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։
Այսօր ավելի վաղ նախագահականը հաղորդել էր, որ Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու միջնորդությունը առարկություններով հետ է վերադարձրել վարչապետին։
Տե՛ս նաև՝ Արմեն Սարգսյանը վերադարձրել է Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու մասին առաջարկությունը
Civilnet











