Գլխավոր Լրահոս

Դավիթ Գալստյանը դատի է տվել «Ազատությանը», պահանջում է 1 դրամ

Դավիթ Գալստյանը դատի է տվել «Ազատությանը», պահանջում է 1 դրամ

Զենքի առքուվաճառքով զբաղվող գործարար, Mosston engineering ընկերության նախագահ Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո) «Ազատություն» ռադիոկայանից պահանջում է հերքել իր «պատիվն, արժանապատվությունը արատավորող» տեղեկատվությունը։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական հարթակից։ 

Գալստյանը պահանջում է հերքել «Ազատության» եթերով հեռարձակված այն  տեղեկատվությունը, որ Դավիթ Գալստյանը հանդիսացել է պաշտպանության նախարարի խորհրդական։ Որպես փոխհատուցում՝ Գալստյանը ռադիոկայանից պահանջել է 1 դրամ։ 

Հունվարի 19-ին Սիվիլնեթը գրեց, որ Գալստյանն անցնում է ԱԱԾ-ում քննվող չորս քրեական գործերով։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ բանակին մատակարարել է այնպիսի հրանոթի արկեր, որոնցով հնարավոր չի եղել մարտական խնդիրներ լուծել։ Գալստյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում