Գլխավոր Լրահոս

Այս պահին ոչ ոք չի կարող հստակ կանխատեսել, որ նոր պատերազմ կլինի․ պաշտպանության փոխնախարար

Այս պահին ոչ ոք չի կարող հստակ կանխատեսել, որ նոր պատերազմ կլինի․ պաշտպանության փոխնախարար

Մարտի 15-ին պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը խոսել է նոր պատերազմի հավանականության և Կապանի մոտակայքում տեղակայված հենակերտերից մեկի՝ Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ տարածվող լուրերի մասին:

Փոխնախարարը հերքել է համացանցում տարածվող տեսանյութն առ այն, թե Ադրբեջանին է հանձնվելու Կապանից ոչ հեռու տեղակայված N հենակետը․ «Որևէ դիրք հանձնելու մասին խոսք չի եղել և չի լինում»։

Նույն տեսանյութում նշվում է նաև, որ տվյալ դիրքում ծառայություն իրականացնող զինվորականները «չունեն կապի միջոց» և որևէ աջակցություն ՊՆ-ից չեն ստանում:

«Այդ տեսանյութի բովանդակությամբ արդեն զբաղվում են իրավապահները», - կարճ հայտարարեց փոխնախարարը՝ նկատի ունենալով դատախազության հայտարարությունը, ըստ որի՝ Կապանի մոտ գտնվող հենակետում վիճակի մասին տեսանյութի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Փոխնախարարը լրագրողների հետ խոսել է նաև Ադրբեջանի հետ նոր պատերազմի հավանականության մասին: Արման Սարգսյանը թեև պատերազմը նվազ հավանական է համարել, սակայն չի բացառել այն:

«Պատմական փորձը հաշվի առնելով՝ Հայաստանը պետք է ամեն րոպե պատրաստ լինի նոր պատերազմի: Այս պահին ոչ ոք չի կարող հստակ կանխատեսել, որ նոր պատերազմ կլինի։ Եթե նման բան տեղի ունենա, պետությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները», - նկատեց նա՝ հավելելով, որ «այս փուլում խուճապի ու կանխատեսումների հիմքեր չի տեսնում»։

Փոխախարարը նաև անդրադարձել է մարտի 16-20-ը Հայաստանում 7 500 զինծառայողի մասնակցությամբ նախատեսված զորավարժությունների անհրաժեշտությանը և նպատակին:

«Զորավարժությունների անցկացման նպատակը, ինչպես և ցանկացած այլ զորավարժության, պաշտպանական ռեսուրսների և հնարավորությունների հստակեցումն է, անվտանգության ապահովման մակարդակի սահմանումը», - պարզաբանեց պաշտպանության նախարարի տեղակալը՝ հավելելով, որ այս պահին զինված ուժերը վերահսկում են իրավիճակը Հայաստանի սահմաններին:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում