Գլխավոր Լրահոս

Պաշտպանի բնականոն գործունեության համար ապահովվում է պատշաճ ֆինանսավորում․ պարզաբանում

Պաշտպանի բնականոն գործունեության համար ապահովվում է պատշաճ ֆինանսավորում․ պարզաբանում

Ֆինանսների նախարարությունը պարզաբանում է տարածել ««Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի վերաբերյալ՝ անդրադառնալով դրա շուրջ մտահոգություններին։ Պարզաբանման մեջ նշվում է, որ մտահոգությունների հիմնական մասը վերաբերում է Մարդու իրավունքների պաշտպանի՝ Սահմանադրությամբ ամրագրված ֆինանսական երաշխիքներին և ակրեդիտացիային, Մարդու իրավունքների պաշտպանի բյուջետային ֆինանսավորման կրճատմանը: 

«Քննարկվող 9 նախագծերով՝ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի, գիտության, կրթության, բնապահպանական ծրագրերի, հանրային հեռարձակողների հատկացումներին առնչվող կարգավորումների վերանայումն ինքնին՝ չի հանգեցնում նշյալ ոլորտներում բյուջետային ծախսերի նվազման և առավել ևս նպատակ չի հետապնդում նույնիսկ անուղղակիորեն կանխորոշել հետագա տարիների ծախսերի չափերը»,- նշում է ֆիննախը։ Պարզաբանումից հատված՝ ստորև․

«Ի՞նչ խնդիրներ է հավակնում լուծել նախաձեռնությունը

Նախաձեռնությամբ փորձ է արվում 2 խնդիր լուծել․

  1. Ի հակադրություն ներկա կարգավորումների շատ հաճախ զգազմունքային դրսևորումների, ձևավորել միջավայր, որտեղ ՀՀ Ազգային ժողովը հնարավորություն կունենա յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքում լավագույնս արտացոլել Սահմանադրությամբ և օրենքներով ստանձնված պարտավորություններին համահունչ բյուջետային հատկացումները։

Իրականացվող քաղաքականության տրամաբանությունը և ֆինանսավորման երաշխիքների աստիճանի անփոփոխ մնալու իրավական հիմնավորումները կներկայացվեն ստորև, իսկ մինչ այդ, փորձենք պարզեցված օրինակներով ներկայացնել խնդրո առարկան։

  • Պատկերացնենք, որ դիցուք՝ ՄԻՊ աշխատակազմի համար 2021 թվականին որոշվում է, որ պետք է ունենա 10 նոր մարզային ստորաբաժանումներ։ Դրանով պայմանավորված ընթացիկ՝ 532 մլն դրամ ծախսերից բացի, 2021 թվականի համար կատարվում է ենթադրենք, լրացուցիչ 1 մլրդ դրամ ֆինանսական միջոցների հատկացում, որից 450 մլն դրամը՝ ավելացված պայմանական 100 հաստիքների վարձատրության նպատակով, իսկ 550 մլն դրամը՝ շենքերի, ավտոմեքենաների, տեխնիկական միջոցների ձեռքբերման համար։ Ըստ գործող կարգավորման, որն առաջարկվում է վերանայել, ՄԻՊ աշխատակազմի 2022 թվականի պետական բյուջեով հատկացման չափը չի կարող պակաս լինել 1 մլրդ 532 մլն դրամից։ Այլ հավասար պայմաններում, ՄԻՊ աշխատակազմի բնականոն գործունեության ապահովման համար 2022 թվականին անհրաժեշտ կլինի ընդամենը 982 մլն դրամ, մինչդեռ գործող կարգավորմամբ առաջնորդվելու պարագայում պետք է նախատեսվի 1 մլրդ 532 մլն դրամ։ 

Ակնհայտ է, որ յուրաքանչյուր տարի շենքերի, ավտոմեքենաների և տեխնիկական միջոցների ձեռքբերում նույն 550 մլն դրամ չափով, նույնիսկ, մեծ ցանկության դեպքում չի կարող հիմնավորվել, հետևաբար՝ կարելի է արձանագրել, որ բերված օրինակն ամբողջությամբ բացահայտում է կոնկրետ կարգավորման կենսունակ չլինելը»։

Գերատեսչությունը նշում է, որ նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ բյուջետային համակարգի հիմքում դրված սկզբունքների, մասնավորապես՝ բյուջետային համակարգի միասնականության, բյուջետային միջոցների օգտագործման արդյունավետության, բյուջետային միջոցների հասցեականության և նպատակայնության լիարժեք ապահովման նպատակադրմամբ և բխում է ՀՀ կառավարության ծրագրով հանրային ֆինանսների կառավարման ոլորտում որդեգրված քաղաքականության պահանջներից: 

Ֆիննախը շեշտում է, որ պետությունն ապահովում է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության պատշաճ ֆինանսավորումը:

Թեմայի շուրջ ավելին՝

Իշխանությունն ու Մարդու իրավունքների պաշտպանը կշտամբանքներ են փոխանակում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում