Գլխավոր Լրահոս

Ինչու է շտապում ՕԵԿ-ը

«Օրինաց երկիր» կուսակցությունը հերթական անգամ զարմացնում է, այս անգամ՝ սեփական կուսակցականներին: Երեկ ՕԵԿ-ի մամլո ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ կրկին հավատարմություն է հայտնվում Սերժ Սարգսյանին, իսկ այնուհետև հայտարարվում է, որ կուսակցությունը վերակազմավորվում է՝ պատահական մարդկանցից ազատվելու և կուսակիցների պատասխանատվությունը բարձրացնելու նպատակով:

Այսինքն՝ Արթուր Բաղդասարյանը պաշտոնապես հայտարարում է, որ պատրաստ է մաս կազմելու կոալիցիոն կառավարության, այն դեպքում, երբ ՀՀԿ-ն որևէ պաշտոնական առաջարկ չի արել: Սակայն ՕԵԿ-ը շատ է շտապում, քանի որ հասկանում է, որ կուսակցության միակ փրկությունը իշխանության մաս կազմելն է, այլապես ՕԵԿ-ից հուշ կմնան ընդամենը կրծքանշանները: Այդ կուսակցության շարքերում վաղուց արդեն գաղափարի և համոզմունքի ուժով ոչ ոք չի մնացել: Աչք ծակող, օրինակ, խորհրդարանական այս ընտրություններում ՕԵԿ-ի համամասնական ցուցակի առաջին տասնյակում ընդգրկված անձանց հիմնական մասը ոչ մի կապ չուներ ՕԵԿ-ի և նրա գաղափարախոսության հետ, նրանցից ոմանց նույնիսկ ՕԵԿ-ի առաջնորդը լավ չէր ճանաչում: Դասական հասկացությամբ՝ ՕԵԿ-ը 2008-ից դադարել է կուսակցություն լինել, այն ավելի շատ ՀՀԿ-ին կցված ակումբ է հիշեցնում, որը լուծում է միմիայն իշխանական կերակրատաշտին մոտ գտնվելու խնդիր: Հենց այդ ծրագրի շրջանակում ՕԵԿ-ը Սերժ Սարգսյանի ողորմածությամբ հայտնվեց խորհրդարանում:

Հիմա այդ կուսակցությունը հայտարարում է, որ որոշել է ազատվել պատեհապաշտներից: Եթե իրականում այդպես է, ապա գործընթացը սկսելուն պես ՕԵԿ-ը միանգամից կզրկվի ղեկավար կազմից: Պատահական մարդիկ ՕԵԿ-ի վերնախավում են, որոնցից շատերը պաշտոնների առևտրի մեջ են նրա նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ: ՕԵԿ-ին հավատացած շարքային կուսակցականը, տարիներ շարունակ ականատես լինելով սեփական կուսակցության վերնախավում պատեհապաշտների խրախճանքին, պարզապես չի կարող կուսակցական պատասխանտվություն ունենալ այդ ակումբի նկատմամբ: Միգուցե կուսակցականների անդամակցությունը դադարեցնելու և նոր սկզբունքներով հավաքագրելու փոխարեն ավելի նպատակահարմար կլիներ ազատվել կուսակցական վերնախավում հանգրվանած պատահեպաշտներից, որոնք արժեզրկում են ոչ միայն սեփական կուսակցությունը, այլև ամբողջ քաղաքական դաշտը:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում