Գլխավոր Լրահոս

ՀՀԿ-ի աստվածները

ՀՀԿ-ի աստվածները

Կոալիցայից հրաժարվելու ԲՀԿ-ի որոշումից հետո հանրապետականները համապատասխան միջոցառումներ սկսեցին իրականացնել սպասվածից շատ ավելի շուտ: Hayeli.am կայքի հարցին, թե հնարավո՞ր է՝ Հայաստանում, ի դեմս Գագիկ Ծառուկյանի, բեմականացվի «Խոդորոկովսկի – 2» սցենարը, ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը պատասխանել է. «Եթե ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մոտ հայտնաբերվի տնտեսական հանցագործությունների բազա, ապա նա` ինչպես ցանկացած մահկանացու, եթե, իհարկե, Աստված չէ, պետք է պատասխան տա դրա համար: Կրկնում եմ՝ ցանկացած մահկանացու չի կարող խուսափել դրանից: Բայց, այնուամենայնիվ, կա անմեղության կանխավարկած»:

Ինչ-ինչ, բայց տնտեսության մեջ առկա արատավոր երևույթներից հանրապետականները չպետք է  խոսեն: Այս թեման կարելի է ասել՝ ՀՀԿ-ի ամենաթույլ տեղն է: Սակայն պարզվում է, որ ՀՀԿ-ականները որդեգրել են Գեբելսի այն սկզբունքը, որ «ինչքան սուտը մեծ է, այնքան հավատացողները շատ կլինեն»:  Հայաստանի գրեթե յուրաքանչյուր քաղաքացու համար պարզ է, թե ինչ է կատարվում գործարար աշխարհում և ինչպես են բռնաբարվում ազատ շուկայական հարաբերությունները:

Արդյոք տնտեսական հանցագործության տարրեր չկա՞ն,  երբ սպառողական առաջին անհրաժեշտության ապրանքների մի շարք շուկաներում գերիշխող դիրք ունեցող ընկերությունների վճարած հարկերում ուղղակի հարկերը չեն գերազանցում 5 տոկոսը. չէ՞ որ այդ ընկերությունների անուղղակի գրեթե բոլոր հարկերը վճարում են սպառողները: Արդյոք չարաշահում կամ հանցագործություն չէ՞, երբ պետական մի շարք բարձրաստիճան պաշտոնյաններ ուղղակիորեն կապված են բիզնես գործունեության հետ և այդ շարքում, ըստ մամուլի հրապարակումների, բացառություն չէ նաև Պետական եկամուտների կոմիտեի բարձրագույն ղեկավարությունը: Արդյոք տարօրինակ չէ՞, որ ուսումնական հաստատությունները ավելի շատ հարկ են վճարում, քան որոշակի պաշտոնյանների հովանավորության տակ գտնվող ընկերությունները, որոնք առանձին ապրանքների ներկրման մեջ մենաշնորհային դիրքեր ունեն:

Տնտեսական հանցագործությունների թեմայով խիստ շահագրգիռ անձինք և ուժերը թերևս պետք է ավելի ուշադիր նայեն իրենց շուրջը, քանի որ բացահայտելու հսկայական նյութ կա: Իսկ եթե գիտեն և չեն բացահայտում, ուրեմն տնտեսական հանցագործները նրանց համար Աստվածներ են:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում