Գլխավոր Լրահոս

Բրիտանացիները կողմ են, որ Հունաստանը մնա եվրոգոտում

Բրիտանացիները կողմ են, որ Հունաստանը մնա եվրոգոտում

Փոխվարչապետը խոսել է նաև բացասական այն հետևանքների մասին, որոնց այս քայլի դեպքում կառերեսվի բրիտանական բանկային համակարգը։ «Տնտեսական չափազանց փխրուն կայունության պայմաններում շուկայում անվստահության մակարդակի բարձրացումն ինձ լավ գաղափար չի թվում։ Չեմ կարծում, որ եվրոգոտուց Հունաստանի դուրս գալով խնդիրներն այստեղ կլուծվեն»,- նշել է Քլեգը։

Նշենք, որ ավելի վաղ՝ մայիսի 23-ին լուրեր տարածվեցին, թե եվրոգոտու ֆինանսների նախարարների (Եվրախմբի) հանդիպումները նախապատրաստող աշխատանքային խումբը սկսել է գործողությունների ծրագրի մշակել, եթե Հունաստանը որոշի դուրս գալ միասնական արժութային գոտուց։ Ըստ նույն աղբյուրների՝ հատուկ այս հանձնախմբի մայիսի 21-ի տեսակոնֆերանսի ժամանակ փաստացի համաձայնություն է ձեռք բերվել Հունաստանը եվրոգոտուց դուրս բերելու աշխատանքների մեկնարկի շուրջ։

Նշվում է նաև, որ յուրաքանչյուր պետություն պետք է ներկայացնի միջոցառումների այն փաթեթը, որը մտադիր է ձեռնարկել, եթե Աթենքը որոշի հրաժարվել եվրոյից։ Հունաստանի ֆինանսների նախարարությունում հերքել են հանձնախմբի հետ նման պայմանավորվածությունների առկայությունը։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում