Գլխավոր Լրահոս

Արտահանումը դժվարացել է հայ գործարարների համար

Արտահանումը դժվարացել է հայ գործարարների համար

Համաշխարհային տնտեսական ֆորումի The Global Enabling Trade Report-2012 զեկույցն (օգտագործվել են 2010-2011 թթ. տվյալները) արձանագրում է, որ վերջին երկու տարիներին համաշխարհային առևտրում Հայաստանի ներգրավվածության ցուցանիշը էապես չի բարելավվել։ Բացի այն, որ 2010-ին հրապարակած զեկույցի (օգտագործվել են 2008-2009 թթ. տվյալները) համեմատ Հայաստանը նահանջել է միանգամից 7 կետով (52-րդ հորիզանականից հայտնվելով 59-րդում), հետընթացն ամենամեծն է եղել տարածաշրջանում։

Նախորդ զեկույցի համեմատ՝ Թուրքիան պահպանել է 62-րդ հորիզոնականը, Վրաստանը դիրքերը զիջել է մեկ կետով՝ զբաղեցնելով 38-րդ տեղը, Ադրբեջանը նահանջել 4 կետով՝ հայտնվելով համաշխարհային առևտրում երկրների ներգրավվածության վարկանիշի 81-րդ տեղում։

Չնայած 2010թ. զեկույցում հետազոտությունը կատարվել է 125 երկրների համեմատությամբ, այս անգամ՝ 132-ի, բայց պետք է հաշվի առնել, որ «նորեկները» հիմնականում հետնապահի դիրքերում են։ Սա նշանակում է, որ ցանկի ընդլայնումը որևէ ազդեցություն չի ունեցել Հայաստանի հետընթացի վրա։

Վարկանիշում Հայաստանի նահանջի հիմնական պատճառն այն է, որ այլ երկրներում առևտրի պայմանների բարելավումը եղել է առաջանցիկ։ Բացի այդ՝ Հայաստանը հետընթաց է արձանագրել չորս այն ենթացուցիչներից երեքով, որոնց հիման վրա զեկույցում հաշվարկվում է առևտրի դյուրինության ցուցանիշը։

Այսպես. շուկաների հասանելիության ենթացուցիչով, որը ցույց է տալիս ներկրվող ապրանքների մուտքի դյուրինությունը երկիր և արտահանվող ապրանքների մատչումը այլ շուկաներ, Հայաստանը հետընթաց է ապրել 4 կետով՝ զբաղեցնելով 13-րդ տեղը։ Հետընթացի հիմնական պատճառն այն է, որ հայ արտահանողների համար մոտ երկու անգամ դժվարացել է մուտքը այլ երկրների շուկաներ։

Ցուցանիշը, ըստ էության, Հայաստանի կառավարության վերջին երկու տարիների արտահանման խթանման և արտահանման ուղղվածություն տնտեսության կառուցման մասին հայտարարությունների բնութագիրն է։

Հուսադրող չէ վիճակը նաև մաքսային վարչարարության ոլորտում, որտեղ թեև փոքր՝ 1 կետով, այնուհանդերձ առկա է հետընթաց։ Զեկույցի հեղինակների կարծիքով՝ վերջին երկու տարում Հայաստանում նվազել է ներկրման և արտահանման վարչարարության արդյունավետությունը։

Միակ ցուցանիշը, որով Հայաստանը 4 կետով առաջընթաց է ապրել և զբաղեցրել 61-րդ տեղը, բիզնես միջավայրի ցուցանիշն է, որը բնութագրում է կառավարման արդյունավետությունը, արտահանման և ներկրման նորմատիվային բազան։ Առաջընթացը պայմանավորված է հիմնականում միջավայրի կանոնակարգումով։

Ստացվում է, որ թեև Հայաստանում առևտրի ոլորտի նորմատիվային բազայի մասով արձանագրված առաջընթացի, օրենսդրության կիրառման հարցում Հայաստանը հետընթաց է ապրել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում