ՍիվիլՆեթի տեղեկություններով՝ Դավիթ Շահնազարյանը դադարեցրել է Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքին իր անդամակցությունը: ՍիվիլՆեթի հետ հեռախոսազրույցում Շահնազարյանը թույլ չտվեց հարց հնչեցնել՝ ասելով, որ չի ցանկանում պատասխանել որևէ հարցի:
Նշենք, որ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում Երևանի Կենտրոն համայնքում մեծամասնական ընտրապայքարում նա իր աջակցությունն էր հայտնել ոչ թե ՀԱԿ-ի աջակցությունը վայելող թեկնածու Սարիբեկ Սուքիասյանին, այլ Գարեգին Նուշիկյանին, որին սատարում էր իշխող Հանրապետական կուսակցությունը:
Civilnet











