Գլխավոր Լրահոս

Ոչինչ չակնկալել Քլինթոնից

Ոչինչ չակնկալել Քլինթոնից

Հունիսի 4-ին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլիթոնի Հայաստան նախատեսվող այցից անակնկալներ պետք չէ սպասել: ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հունիսի 4-ից 7-ը ծրագրված այցելությունը տարածաշրջան զուտ արարողակարգային բնույթ է ունենալու և հազիվ թե բեկումնային նշանակություն ունենա Հայաստանի և ընդհանրապես տարածաշրջանի համար:

Քլինթոնը Հայաստանում շեշտադրում է անելու երկու խնդրի վրա՝ Հայաստանի արտաքին քաղաքականության, մասնավորապես՝ հայ-թուրքական արձանագրությունների և ժողովրդավարության ու մարդու իրավունքների հիմնախնդիրների: Այս երկու ուղղությամբ էլ, կարելի է ասել, որևէ առաջընթացի ակնկալիք չկա:

Քլինթոնի այցից առաջ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարեց, որ հայ-թուրքական գործընթացները մահացած չեն: Այս հայտարարությունը, սակայն, զուրկ է հիմքերից և նպատակ ունի Քլինթոնի տարածաշրջանային այցից առաջ Թուրքիայի կառուցողական դիրքորոշման պատրանք ստեղծել: Ակնհայտ է, որ ներկա իրավիճակում և այդ բովանդակությամբ արձանագրություններով լուրջ չէ խոսել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման մասին: Քլինթոնը արարողակարգի շրջանակում պարզապես անդրադառնալու է հայ-թուրքական գործընթացին, և ցանկությունների մակարդակով հայտարարություններ ենք լսելու:

Իսկ ժողովրդավարության և մարդու իրավունքների մասով բեկումնային շրջադարձ ակնկալելը կրկին անհեթեթություն է: Հնարավոր է, որ հնչեն քննադատության երանգներ պարունակող հայտարարություններ, սակայն ընդհանուր ֆոնը լինելու է այն, որ Հայաստանը չգոհացնող տեմպերով, բայցևայնպես առաջ է շարժվում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում