Գլխավոր Լրահոս

Ներկայացվել են ջրամատակարարման ընկերությունների 2011թ. հաշվետվությունները

Ներկայացվել են ջրամատակարարման ընկերությունների 2011թ. հաշվետվությունները

Հայաստանում խմելու ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտում գործող ընկերությունները ներկայացրել են 2011 թ. տարեկան հաշվետությունները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման նախարարության մամուլի ծառայությունից:

«Երեւան Ջուր» ընկերության հաշվետվության համաձայն` կրկնապատկվել են վերականգնման և պահպանման աշխատանքների ծավալները` 600 մլն դրամից հասնելով 1,2 մլրդ դրամ, այն դեպքում, երբ այդ ընթացքում սակագինը ընկերության համար նվազել է 21 դրամով:

ՀՀ փոխվարչապետ և ՏԿ նախարար Արմեն Գևորգյանը հորդորել է ընկերության սպասարկման տարածքում ընդգրկված երեք տասնյակից ավելի գյուղական համայնքներին նույնպիսի ուշադրություն դարձնել, ինչպես մայրաքաղաքին:

«Հայջրմուղկոյուղի» ընկերության տնօրեն Պատրիկ Լորենը ներկայացնելով ընկերության հաշվետվությունը` նշել է, որ իրենց սպասարկման տարածքում ջրամատակարարման միջին ցուցանիշն ավելացել է մեկ ժամով և կրճատվել են էլեկտրաէներգիայի ծախսերը:

Ջրամատակարարման միջին օրական տևողության բարելավվման մասին է նշվում նաև «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» ընկերությունների հաշվետվությունում:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում