Գլխավոր Լրահոս

Ազատ առևտուրը սպասում է ժողովրդավարությանը

Ազատ առևտուրը սպասում է ժողովրդավարությանը

Հունիսի 19-ին Բրյուսելում մեկնարկելու են Եվրամիության ու Հայաստանի միջև խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին բանակցությունները։ Մայիսի սկզբին Բրյուսելում կայացել է բանակցությունների նախապատրաստական փուլը, որի ժամանակ էլ հստակեցվել են այն կետերը, որոնց հիման վրա մեկնարկելու են բանակցությունները։ Այդուհանդերձ, վերջնական համաձայնության կայացումը կախված է լինելու նաև Հայաստանում ժողովրդավարության վիճակից։

Երևանում երեկ տեղի է ունեցել Հայաստան-Եվրամիություն առևտրի, տնտեսական և համապատասխան իրավական հարցերով համագործակցության ենթակոմիտեի հերթական՝ տասնմեկերորդ նիստը: Քննարկվել են ընդհանուր մակրոտնտեսական զարգացումները Հայաստանում, միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցության հեռանկարները, երկկողմ առևտրում՝ ներառյալ ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող Արտոնությունների ընդհանրացված համակարգի (GSP+), ինչպես նաև Հայաստան-ԵՄ խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու բանակցային գործընթացի ներկա իրավիճակն ու զարգացումները:

Եվրոպական հանձնաժողովի Առևտրի գլխավոր տնօրինության բաժնի ղեկավար Լյուկ Դեվինը, անդրադառնալով Հայաստանի ու ԵՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծմանը, նշել է, որ շատ բան այժմ կախված է հայկական կողմից։ «Հայաստանը բավականաչափ առաջընթաց է արձանագրել բանակցությունները սկսելու համար: Չնայած [ԵՄ-ի հետ] Հայաստանն ավելի ուշ սկսեց բանակցությունները, քան մյուս երկրները, սակայն արագ կարողացավ նրանց հասնել։ Սակայն Հայաստանը դեռ շատ բան պետք է անի, և մենք կհետևենք Հայաստանի քայլերին բանակցությունների ընթացքում»,– «Ազատություն» ռադիոկայանին ասել է Դեվինը՝ հավելելով, թե շատ ավելի կարևոր է, որ Հայաստանը սկսի կյանքի կոչել այն օրենքները, որոնք արդեն ընդունվել են։

Լյուկ Դեվինն ընդգծել է, որ բանակցությունների հաջող ընթացքը կապված է լինելու նաև Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման հետ: «Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին բանակցություններն ավելի լայն մի համաձայնության մասն են, որը կոչվում է Ասոցացման մասին պայմանագիր: Վերջինիս վերաբերյալ համաձայնության կայացումը կախված է նաև Հայաստանում ժողովրդավարության վիճակից»,– նշել է Դեվինը։

Նշենք, որ շուրջ երկու տարի տևած քննարկումներից հետո փետրվարին Եվրահանձնաժողովը որոշում կայացրեց սկսել բանակցությունները պաշտոնական Երևանի հետ՝ երկկողմ խոր և համապարփակ ազատ առևտրի գոտի ստեղծելու շուրջ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում