Գլխավոր Լրահոս

Ուղղակի ներդրումները կրճատվում են

Ուղղակի ներդրումները կրճատվում են

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության՝ 2012թ. հունվար-մարտին տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների 30,8%-ը և ուղղակի ներդրումների 51,2%-ն ուղղվել է հեռահաղորդակցության ոլորտ: Ուղղակի ներդրումների 28,9%-ն իրականացվել է հանքագործական արդյունաբերության և բաց հանքերի շահագործման այլ ճյուղերի, իսկ 4,3%-ը՝ բուսաբուծության ու անասնաբուծության, որսորդության և հարակից ծառայությունների ոլորտներում:

Նշենք, որ ուղղակի ներդրումները թույլ դիվերսիֆիկացված են ոչ միայն ըստ ոլորտների, այլ նաև ըստ երկրների։ Այսպես. ներդրումների ամբողջ ծավալի 2/3-ը բաժին է ընկել ընդամենը երեք երկրի՝ Ռուսաստանին (29,7%), Ֆրանսիային (23%) և Շվեյցարիային (23%)։

ԱՎԾ-ի տվյալներից երևում է, որ այս տարվա առաջին եռամսյակում (համեմատ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի) ուղղակի ներդրումների $4,3 մլն կրճատումը տեղի է ունեցել այն պայմաններում, երբ Ռուսաստանից ներդրումների ծավալն ավելացել է 90%-ով կամ $13 մլն-ով։ Ֆրանսիայից կատարված ուղղակի ներդրումների ծավալը կրճատվել է $17,4 մլն-ով։

Ռուսաստանից ուղղակի ներդրումների նման աճը պայմանավորված է հիմնականում «Ռոստելեկոմ» ընկերություն կողմից $22,5 մլն դոլարով հայկական «ՋիԷնՍի-Ալֆա» մագիստրալ օպերատորի բաժնետոմսերի 75%+1 մասնաբաժնի ձեռքբերման գործարքով։

Ֆրանսիայից ուղղակի ներդրումների կրճատումը նույնպես կապված է հեռահաղորդակցության ոլորտի հետ՝ «Օրանժ Արմենիա» ընկերությունը նվազեցրել է ներդրումների ծավալը։

Երկրի տնտեսության ազատականության, մրցակցության, գործարար միջավայրի նպաստավոր պայմանների ցուցիչներում շատ ավելի էական է ուղղակի, քան օտարերկրյա ներդրումների ծավալը։ Խնդիրն այն է, որ օտարերկրյա ներդրումների ծավալը հաշվելիս ընտրվում են երկրում գործող օտարերկրյա կապիտալով ընկերությունների կողմից սեփական և վարկային միջոցներով կատարված ներդրումները, այնինչ ուղղակի ներդրումներ են համարվում առավելապես «դրսի փողերով» պորտֆելային ներդրումները։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում