Այսօր առավոտյան նավթի գները զգալի անկում են արձանագրել։ Ավելին՝ WTI տեսակի նավթի գինը վերջին 8 ամսվա, իսկ Brent տեսակի նավթը վերջին 1,5 տարվա նվազագույն գինն է արձանգրել, հաղորդում է BBC-ն։
Ամերիկյան WTI տեսկի նավթի հուլիսյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի բորսայում նվազել է $1,5-ով՝ 1,8%,-ով՝ կազմելով մինչև $81,73/ 1բարել։
Brent տեսկի նավթի հուլիսյան ֆյուչերսները էժանացել են $1,26-ով՝ 1,28%-ով՝ կազմելով մինչև $97,17/1 բարել։
Նավթի գինը նվազում է ԱՄՆ-ի և Չինաստանի տնտեսությունների աճի դանդաղման հետանապատկերին, քանի որ այս երկրները «սև ոսկու» խոշորագուն սպառողներից են։
Civilnet










