Գլխավոր Լրահոս

Հնարավոր է՝ Կիպրոսը արտաքին ֆինանսական աջակցություն խնդրի․ Financial Times

Հնարավոր է՝ Կիպրոսը արտաքին ֆինանսական աջակցություն խնդրի․ Financial Times

Մինչ հունիսի վերջ Կիպրոսի երկրորդ ամենախոշոր՝ Cyprus Popular Bank-ին, ըստ Կիպրոսի Կենտրոնական բանկի, վերակապիատալիզացիայի համար առնվազն €1,8մլրդ անհարաժեշտ կլինի։ Այս պայմաններում ֆինանսական աջակցության դիմելու հավանականությունն ավելի է մեծանում։

Կիպրոսը Հունաստանի ճգնաժամի հետևանքով առերեսվել է  ֆինանսական մի շարք ծանրակշիռ խնդիրների․ 10-ամյա պետպարտատոմսերի եկամտաբերությունը նվազել է մինչև 14%, իջեցվել է երկրի սուվերեն վարկանիշը, վատթարացել է իրադրությանը բանկային համակարգում, քանի որ այն սերտորեն կապված է  հունականի հետ։ Հունաստանի հետ կապված կիպրական բանկերի վարկային պորտֆելը կազմում է €22 մլրդ։

Կիպրոսի Cyprus Popular Bank-ը հարկադրված է եղել €2 մլրդ դուրս գրել  հունական պարտատոմսերի վերակառուցման պայմաններում և հունիսի 15-ից պետք է սկսի կապիտալի ավելացման գործըթնացը, որը ֆինանսական աղբյուրների համալրման միակ տարբերակն է։ Եթե արտքքին ֆիանսական աջակցություն չստացվի, միակ փրկօղակը կարող է պետությունը լինել։

ԵՄ կանոննների համաձայն՝  առաջին մակարդակի կապիտալի ավելացումը մինչև ակտիվների  9%-ը պետք է իրագործվի մինչև հունիսի 30-ը։

Անցած տարի Կիպրոսը €2,5 մլրդ վարկ է ստացել Ռուսաստանից և վարկի ստացման շուրջ բանակցություններ է վարում Չինաստանի հետ։

Մոտ ապագայում Նիկոսիան մտադիր է հայտարարել բյուջետային խնայողության միջոցառումների մեկնարկի մասին, քանի որ  Cyprus Popular Bank-ին  €1,8 մլրդ-ով ֆինանսավորման  դեպքում Կիպրոսի բյուջեի դեֆիցիտը կարող է կազմել ՀՆԱ-ի 10%, ինչը չորս անգամ գերազանցում է այս տարվա համար առավելագույն սահմանված ցուցանիշը։

 

 

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում