Ընկերության տվյալների համաձայն՝ հանքավայրն ունի շուրջ 189 մլրդ խմ գազի և 1,4 մլրդ բարել նավթի պաշարներ։ Հանքավայրը Իսրայելի ծովափնյա հատվածից 170 կմ հեռավորության վրա է գտնվում։
Իսրայելաական Israel Opportunity Energy Resources ընկերության հաղորդագրության համաձայն՝ հայտնաբերված գազի պաշարների շնորհիվ՝ Պելագիկը դառնում է Իսրայելի գազի երրորդ ամենախոշոր հանքավայրը, և հայտնաբերված պաշարները ապահովում են Իսրայելի էներգետիկ ապագան՝ չբացառելով անգամ գազի արտահանումը։
Նշենք, որ Իսրայելի գազի խոշորագույն հանքավայրը Տամարն է, որի պաշարներըբ գնահատվում են 274 մլրդ խմ։
Հայտնաբերված նոր հանքավայրերը Իսրայելի հյուսիսային շրջանների բնակիչների համար նաև նոր աշխատատեղեր կապահովեն։
Civilnet











