Գլխավոր Լրահոս

Անհասկանալի Րաֆֆին

Անհասկանալի Րաֆֆին

«Ժառանգության» համագումարը բացահայտեց, որ խորհրդարանական ընտրություններից հետո այդ կուսակցությունը կանգնել է լուրջ խնդիրների առաջ: Այդ մասին համագումարում բարձրաձայնեցին նաև կուսակցության անդամները: Խնդիրների պատճառները, կարելի է ասել, սուբյեկտիվ են և պայմանավորված են կուսակցության ղեկավարության վարքագծով: Բնականաբար դժգոհությունների սլաքը հիմնականում ուղղված էր կուսակցության համամասնական ցուցակին:

Այսօր արդեն կարելի է արձանագրել, որ այն ցուցակը, որը խորհրդարանական ընտրությունների ժամանակ ներկայացվել է հանրությանը, հիմնականում չի արտահայտել «Ժառանգություն» կուսակցության անդամների դիրքորոշումը, և սուբյեկտիվ որոշումների արդյունք է եղել: Այլապես այսօր չէին լսվի հրապարակային դժգոհությունններ, և մանդատների բաշխումն այդքան խնդրահարույց չէր լինի: Նույնիսկ համագումարից հետո պարզ չդարձավ, թե կուսակցության ցուցակի առաջին համարը ի վերջո գնալո՞ւ է խորհրդարան, թե՞ ոչ:

Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերը գնալով ավելի ու ավելի անհասկանալի են դառնում: Սեփական գործողութունները անհասկանալիության շղարշով պատելով՝ թերևս փորձ է արվում ստեղծել խորհրդավորության պատկեր: Սակայն այս պարագայում խոսքը ոչ այնքան խորհրդավորության, որքան քաղաքական իրավիճակին ոչ ադեկվատության մասին է: Եթե «Ժառանգության» առաջնորդը ցանկություն ունի հրաժարվելու պատգամավորության մանդատից, ապա դա կարելի է անել առանց սեթևեթանքների և չսպասել կուսակցության նոր վարչության որոշմանը:  Նախագահի հավակնություններ ունեցող անձին հազիվ թե հարիր լինի վճռականության պակասը և հասարակության ու գործընկերների համար անհասկանալի պահվածքը:

«Ժառանգության» համագումարին «Ազատ դեմոկրատների» ղեկավարության բացակայությունը առնվազն տարօրինակ է: Միասնական թիմով խորհրդարանում ներկայացված լինելու պարագայում «Ազատ դեմոկրատների» բոյկոտը կարելի է դիտարկել որպես հստակ մեսիջ առ այն, որ Ազգային ժողովում այս երկու կուսակցությունները հազիվ թե կարողանան կոորդինացված աշխատել: Այս պարագայում թերևս կարելի է հասկանալ «ազատ դեմոկրատներին», քանի որ այդքան էլ հարմար չէ ոչ կանխատեսելի և արագ փոփոխվող գործընկեր ունենալը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում