Ռուսական կողմից պայմանագիրը ստորագրել է «Ռոսատոմ» պետական ընկերության փոխտնօրեն Նիկոլայ Սպասկին, նիգերիական կողմը ներկայացրել է Նիգերիայի Ատոմային էներգիայի հանձնաժողովի նախագահ Էրեպաոմ Օսայսայը։
Պայմանագիրը շրջանակային բնույթ ունի և սահմանում է փոխգործակցության հիմնական սկզբունքները և ատոմակայանի կառուցման ու սարքվորումներով համալրման պայմանները։
Ներկայում Աֆրիկայում միայն մեկ ատոմակայան է գործում՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունում, որը կառուցվել է ֆրանսիական նախագծով։ Սա «Ռոսատոմի» Աֆրիկայում ատոմակայանի կառուցման առաջին փորձն է։
Վեջրին տարիներին ռուսական ընկերությունը արտասահմանում ատոմակայանների կառուցման ուղղությամբ ակտիվ քայլեր է ձեռնարկում։ Օտարերկրյա պատվերների ընդհանուր պորտֆելը կազմում է $50 մլրդ: Մասնավորապես՝ ընկերությունը մի շարք նախագծեր ունի Հնդկաստանում, Բելառուսում, Վիետնամում, Չինաստանում և Բանգլադեշում։
Նշենք, որ Նիգերիան Աֆրիկայի ամենախիտ բնակեցված երկիրն է։ Չնայած մայրցամաքի նավթի և գազի հարուստ պաշարներին՝ երկիրը էներգիայի պակասուրդ ունի, հետևապես հարակդրված է դիվերսիֆիկացնել էլեկտրաէներգիայի ստացման աղբյուրները։
Civilnet











