Այս մասին հաղորդում է բրիտանական Financial Times-ը։ Ավելի վաղ բրիտանական պարբերականը գրել էր, թե ВР-ն մասնաժինը ձեռք բերելու առաջարկ է ստացել ռուսական պետական ընկերությունից, իսկ ամերիկյան Wall Street Journal-ը հաղորդել էր, որ ակտիվը մտադիր է գնել ռուսական «Ռոսնեվթեգազ»-ը։
Բրիտանացի փորձագետների գնահատմամբ՝ ВР-ն գործարքից կարող է ստանալ $25-$35 մլրդ։
Հիշեցնենք, որ BP-ն Alfa (Access) Renova-ին (AAR) ՝ իր ռուս գործընկերոջը, մասնաբաժինը վաճառելու իր մտադրության մասին հայտնել էր անցած ուրբաթ։
Նշենք, որ վերջին տարիներին ընկերությունների միջև առկա են մի շարք հակասություններ՝ կապված ТНК-ВР-ի կառավարման հետ, և BP-ի որոշումը ամենայն հավանականությամբ պայմանավորված է այդ հանգամանքով։
Civilnet











