Արտակարգ ծրագիրը կարող է ընդգրկել յուանի փոխարժեքի և ազգային տնտեսության կայունացմանը, ինչպես նաև կապիտալի արտասահմանյան հոսքի վերահսկողության մեծացմանը ուղղված քայլեր։ Ընդ որում՝ Չինաստանի կառավարությունը հարցում է ուղակել յուրաքանչյուր դեպարտամենտ՝ մշակելու Հունաստանի՝ եվրոգոտին լքելու հնարավորությունը և դրա ազդեցությունը՝ պահանջելով հնարավորինս արագ առաջարկներ ներկայացնել։
Անցած ամիս Չինաստանի վարչապետ Վեն Ցզյաբաոն հայտարարել էր, որ երկրի տնտեսության վրա ազդող բացասական գործոններն ավելանում են։ Կառավարությունն արդեն հայատարարել է տնտեսական աճին ուղղված մի շարք միջոցառումների իրականացման մասին, քանի որ այս տարի այն կարող է նվազագույնը լինել՝ 1999թ. ի վեր։
Չինացի մի շարք տնտեսագետների կարծիքով՝ երկիրը պետք է պատրաստ լինի Աթենքի՝ եվրոգոտու հնարավոր լքմանը՝ առաջարկելով մի շարք միջոցառումներ, այդ թվում ՝ կապիտալի շարժի վերահսկմանն ուղղված միջոցառումների իրականցումը, որը, իր հերթին, ուղղված պետք է լինի տեղական ֆինանսական շուկայի անկայունության նվազեցմանը։
Չինաստանի կենտրոնական բանկի նախագահի այսօրվա հաղորդագրության համաձայն՝ Չինաստանին առաջարկվում է ներդրումներ անել եվրոգոտու անդամ և եվրոպական այլ երկրների պետպարտատոմսերում։ Միաժամանակ կարևորվում է եվրոպացի առաջորդների կողմից բարեփոխումների իրականացումը՝ պարտքային ճգնաժամի դեմ պայաքարելու և այն հաղթահարելու նպատակով։
Civilnet











