Գլխավոր Լրահոս

Frontier Ventures-ը $20 մլն կներդնի «Սկոլկովո»-ում

Frontier Ventures-ը $20 մլն կներդնի «Սկոլկովո»-ում

Այս մասին ասված է կողմերի ստորագրած փոխըմբռնման հուշագրում, հաղորդում է ռուսական BFM.ru կայքը։

Frontier Ventures-ը կատարած ներդրումների դիմաց «Սկոլկովո»-ի տեխնոլոգիական նախագծերի   տվյալների մատչում կստանա։

«Սկոլկովո»-ի տնօրեն Վիկտոր Վեկսելբերգի խոսքով՝ կենտրոնի ներդրողների թիվը գերազանցում է 30-ը, որոնք ինչպես ռուսական, այնպես էլ օտարերկրյա ընկերություններ և հիմնադրամներ են։ «Մենք լիովին կիսում ենք նպատակները և խնդիրները, որ իր առջև դրել է «Սկոլկովոն»-ն, որը զբաղվում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում ձեռներցության և հետազոտությունների իրականցման համար բարենպսատ մթնոլորտի ստեղծմամբ», -ասել է Frontier Venture-ի գործընկեր հիմնադիր Դմիտրի Ալիմովը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը դեռ իր նախագահության շրջանում՝ այս տարավա ապրիլին, առաջարկել էր Մեծ ութնյակի 2014թ. գագաթաժողովը, որը Ռուսաստանն է հյուրընկալելու, անցկացնել «Սկոլկովո»-ում։ Կենտրոնի առաջին շենքի շինարարությունը լիովին կավարտվի այս ամռանը։ Կենտրոնի ստեղծման նախաձենությունը ևս Մեդվեդևին է պատկանում։

«Սկոլկովո»-ի հիմանական նպատակը և խնդիրը հինգ առաջնահերթ ուղղություններով գիտական հետազությունների իրականացմանն  անհրաժեշտ բարենպաստ միջավայրի ստեղծումն է։

Նշենք, որ «Սկոլկովո»-ն հիմադրման օրվանից ղեկավարել է ռուսաստաբնակ հայազգի հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը։ Սակայն անցած տարի սեպտեմբերին կառավարման դպրոցի նախագահի աթոռից նա հեռացել է՝ շարունակելով մնալ դպրոցի համակարգող խորհրդում և գլխավորելով միջազգային համագործակցության և ռազմավարական գործընկերության հարցերի կոմիտեն։

Frontier Ventures-ը ստեղծվել է այս տարվա մարտին, և միջոցների ծավալը կամզում է $50 մլն:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում