Գլխավոր Լրահոս

ԵՄ-ն քննարկում է բանկերի վերակապիտալիզացիայի այլընտրանքային տարբերակը

ԵՄ-ն քննարկում է բանկերի վերակապիտալիզացիայի այլընտրանքային տարբերակը

Այսպիսի հայտարարություն է արել տնտեսական և դրամավարկային հարցերով եվրահանձակատար Օլի Ռենը, հաղորդում է  Reuters-ը։

«Ներկայում սա ESM-ի՝ գործող ձևաչափի մասին համաձայնագրի մաս չէ, սակայն կարծում ենք, որ կարևոր է բանկերի վերակապիտալիզացիայի այս այլըտրանքային տարբերակի քննարկումը, քանի որ ներկայում քննարկվում է նաև բանկային միության ստեղծման հարցը։ Հանգուցային կետը բանկերի և պետության միջև կապի վերացումն է՝ պարտքային ճգնաժամի պատաճառները երևան հանելու  համար», -ասել է Ռենը։

Ի դեպ՝ այսօր Ֆրանսիայի ֆինանսների նախարար Պիեռ Մոսկովիչին հանդես  է եկել Եվրոպական բանկային միության ստեղծման օգտին, հաղորդում է BBC-ն։

Նրա կարծիքով՝ Եվրոպայում պետք է լինի բանկային սեկտորի վերահսկման համալիր համակարգ։ Միությունը հնարավորություն կտա բարդ իրադրության մեջ հայտնված բանկերին  աջակցություն տրամադրել ոչ թե առանձին պետությունների բյուջեների, այլ  եվրոգոտու միասնական հիմնադրամի միջոցների հաշվին։

Միության ստեղծման համար անհրաժեշտ է փոփոխություններ մտցնել ներկայում գործող համաձայնագրում, ինչին դեմ է Գերմանիան։

Ըստ Գերմանիայի կառավարության՝ բանկային միության ստեղծումը հնարավոր կլինի այն դեպքում, եթե եվրոգոտին ամբողջությամբ վերափոխվի ֆինանսական միության։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում