Գլխավոր Լրահոս

Քլինթոնի այցն ու շփման գիծը

Քլինթոնի այցն ու շփման գիծը

ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը տարածաշրջանային այցի շրջանակում հայկական հողին դեռ ոտք չէր դրել, երբ հայ-ադրբեջանական սահմանին արդեն երեք դիակ կար: Միգուցե այլ պաշտոնատար անձանց այցից առաջ նման իրավիճակը ուշադրություն չգրավեր, սակայն ԱՄՆ-ի պետքարտուղարի պարագայում իրավիճակը բոլորովին այլ է: Նախ՝ Միացյալ Նահանգների նման բարձրաստիճան պաշտոնյայի այցը իրադարձություն է տարածաշրջանի երկրների համար, և երկրորդ՝ Քլինթոնի այցից առաջ արևմտյան հեղինակավոր պարբերականները ծավալուն հոդվածներ էին հրապարակում, որ պետքարտուղարի այցը տարածաշրջան կարող է բախումների և հակամարտությունների ծավալման համար կանխարգելիչ նշանակություն ունենալ: Բացի այդ՝ տարածաշրջանի ղեկավարների հետ հանդիպումներին պետքարտուղարի օրակարգի առաջնային հարցերից մեկը տարածաշրջանային անվտանգությունն է:

Նման շեշտադրումներով հագեցած այցից առաջ ադրբեջանական կողմի դիվերսիոն գործողությունները բոլորովին պատահական չեն:

Հնարավոր է, որ հայկական դիրքերի նկատմամբ ոտնձգություններով Բաքուն Քլինթոնի հետ հանդիպումից առաջ փորձում է հասկացնել, որ հիասթափված է բանակցային գործընթացից, որում գործուն մասնակցություն ունի նաև Միացյալ Նահանգները, նաև՝ որ հակամարտության լուծումը տեսնում է ռազմական ճանապարհով:

Այս քայլով Բաքուն թերևս փորձում է ամրացնել իր դիրքերը հետագա բանակցությունների ընթացքում: Եթե, ինչպես գրում է արևմտյան մամուլը, տնտեսական և էներգետիկ շահերից ելնելով՝ Արևմուտքը շահագրգռված է ոչ պայթյունավտանգ Կովկաս ունենալու մեջ, իսկ Ադրբեջանը իր ռազմատենչ պահվածքով սպառնում է տարածաշրջանային անվտանգությանը, ապա տրամաբանական է, որ ԱՄՆ-ը պետք է փորձի ինչ-որ կերպ բավարարել Ադրբեջանի ախորժակը: Իսկ այս հանգամանքը ենթադրում է հավելյալ ճնշումներ Հայաստանի իշխանությունների վրա:

Բաքվի դիվերսիոն գործողության ծայրահեղական մեսիջ կարող է դիտարկվել նաև այն, որ Ադրբեջանը, ի հեճուկս միջազգային հանրության, պատրաստ է պատերազմ սանձազերծել Հարավային Կովկասում: Սակայն դատելով Արևմուտքից Բաքվի էներգետիկ, ֆինանսական և քաղաքական կախվածությունից՝ հազիվ թե Ալիևն ընտրի արկածախնդիր այդ ճանապարհը:  

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում