Գլխավոր Լրահոս

Հունաստանի՝ եվրոգոտին լքելու հավանականությունը՝ 33%․ Standard&Poor's

Հունաստանի՝ եվրոգոտին լքելու հավանականությունը՝ 33%․  Standard&Poor's

Ըստ գործակալության՝ Հունաստանը եվրոյից կհրաժարվի այն դեպքում, եթե երկրի կառավարությունը հրաժարվի բյուջետային խնայողության ոչ սովորական միջոցառումներից, որոնց իրագործումը պահանջում են միջազգային դոնորները՝ հակառակ դեպքում սպառանալով դադարեցնել արտաքին ֆինանսական աջակցությունը։ S&P-ն՝ մյուս կողմից նշում է, որ Հունաստանի՝ եվոոգոտին լքելը «դոմինոյի էֆեկտ» չի հրահարի խնդրահարույց այլ երկրների շրջանում՝ չնայած որոշ ներդրողների մտավախություններին։ Ըստ  S&P-ի՝ Եվրոպան կաջակցի պարտքային ճգնաժամի մեջ գնտվող երկրին՝ մեծացնելով ֆինանսական աջակցությունը և թույլ չտալով եվրոյից հրաժարումը։ Հիշեցնենք, որ հունսի 17-ին Հունաստանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում կձևավորվի նոր կառավարություն, ինչը չէր հաջողվել մայիսի 6-ի ընտրություններից հետո։ Մի շարք կանխատեսումների համաձայն՝ ընտրություններում ձախերի հաղթանակի դեպքում Աթենքը կհրաժարվի խիստ խնայողության միջոցառումներից, մինչդեռ աջերի հաղթանակի դեպքում ակնկալվում է ծախսերի զգալի կրճատում։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում