Ըստ HP-ի ներկայացուցիչների՝ Oracle-ը ընկերությանը $4 մլրդ-ի վնաս է պատճառել՝ հրաժարվելով ծրագրային ապահովում տրամադրել Itanium պրոցեսորներին, որոնք HP-ն օգտագործում է սերվերների արտադրության մեջ։ Oracle-ը Intaium պրոցեսորների ծրագրային ապահովման նախագծումը դադարեցրել է 2011թ.։ Ըստ Oracle-ի, որը նաև Intel պրոցեսորների արատադրողն է, Itanium շարքն արդեն հնացել է և կփոխարինվի x86 միրկրոպրոցեսորներով։ HP-ի պնդմամբ՝ Oracle-ի հետ առկա է համաձայնագիր, ըստ որի՝ Itanium-ի ծրագրային ապահովման արտադրությունը պետք է շարունակվի։ Հակառակ դեպքում՝ Intaium պրոցեսորներ օգտագործող սարքավորումը բարոյապես հնանում է և պետք է փոխարինվի նոր տեխնոլոգիայով։
Ըստ HP-ի՝ համաձայնագիրը հաստատավել է այն ժամանակ, երբ Oralce-ը գլխավորում էր ներկայում արդեն նախկին ղեկավար Մարկ Հարդը։ Oracle-ի փաստաբանների կարծիքով՝ այդպիսով HP-ն հարկադրում է խրախուսել և շարունակել հնացած տեխնոլոգիաների արտադրությունը։ Բացի այս՝ նշվում է, որ այս համաձայնագիրը մասանվոր բնույթ է կրել և երկարաժամկետ ռազմավարական ծրագրերի վրա չի տարածվել։
Դատարանը պետք է պարզի՝ գոյություն ունի արդյոք այա համաձայնագիրն իրականում, թե՝ ոչ։ Եթե դրա առկայությունը հաստատվի, դատարանը կճանաչի Oracle-ի մեղքը՝ սահմանելով համապատասխան փոխհատուցման չափը։
Civilnet











