Այս մասին ասված է Meebo-ի բլոգում, հաղորդում ռուսական «Վեդոմոստի»-ն։ Ացած ամիս այս մասին հաղարդել էր նաև All Things Digital բլոգը՝ գործարքի համար նշելով նույն գումարը։
Կալիֆորնիական Meebo ծառայությունը տեղեծվել է 2005թ․ և սոցցանցերի օգտատերերին հնարավորություն է տալիս միմյանց հետ կայքերի էջեր փոխանակել։ Սա գովազդատուներին և կայքերի հեղինակներին հնարավորություն է տալիս տարածել իրենց արտադրանքը ինտերակտիվ ռեժիմով։ «Մենք մշտապես ձգտում ենք օգտատերերին ապահովել կոնտենտի փոխանակման առավել լավ միջոցներով, ինչը նրանց հանարվորություն կտա վիրտուալ աշխարհում շվել այնպես, ինչպես իրական կյանքում», -նշել են Google-ում՝ հավելելով, թե ընկերությունը անհամաբեր սպասում է գործարքի փակմանը և Meebo-ի թիմի հետ աշխատանքի մեկնարկին։
Civilnet










