Գլխավոր Լրահոս

Egan-Jones-ը իջեցրել է Մեծ Բրիտանիայի վարկանիշը

Egan-Jones-ը իջեցրել է Մեծ Բրիտանիայի վարկանիշը

Գործակալության փորձագետների մտավախություննները կապված են բրիտանական բանկերի հաշվեկշիռների հետ։ Ավելին՝ նրանց կարծիքով բանկերին անգամ ֆինանսական աջակցություն անհրաժեշտ կլինի։

Ըստ գործակալության՝ Մեծ Բրիտանիայի բանկային համակարգին անհարժեշտ կլինի պետության աջակցությունը, եթե բանակային ակտիվների որակը շարունակի անկում ապրել, և ժամկետանց վճարումների մակարդակը բարձրանա։ Գործակալության կանխատեսմամբ՝ բրիտանական բանկերի փրկության համար անհրաժեշտ կլինի մի քանի տասնյակ միլիարդ ֆունտ ստեռլինգ։ Այսպես՝ երկրի հինգ ամենախոշոր բանկերը միասին տնօրինում են ՀՆԱ-ի 447%-ի չափով ակտիվներ, մինչդեռ, օրինակ, Գերմանիայի բանկային ոլորտի հինգ հսկաների այս ցուցանիշը ՀՆԱ-ի 125% է։

Egan-Jones-ի կանխատեսման համաձայն՝ միաժամանակ աճում է պետպարտք- ՀՆԱ հարաբերակցությունը, և այս տարի  պետպարտքը կկազմի ՀՆԱ-ի 103,9%, հաջորդ տարի՝ 110,1%,  և 2014թ․՝ 116,3%։ Մյուս կողմից՝ ՀՆԱ-ն կկրճատվի․ 2011թ․ և այս տարվա ցուցանիշների համաձյան՝ այն կկրճատվի 1,5%-ով։

Նշենք, որ գործակալությունը առաջին անգամ չէ, որ վերանայում է պետական թողարկողի հուսալիության վարկանիշը։ Անցած շաբաթ  Egan-Jones-ը իջեցրել է Իտալիայի և Իսպանիայի վարկունակության վարկանիշը, քանի որ բանկերի վերակապիտալիզացիայի համար այս երկրների կառավարությունները, ըստ գործակալության, հարկարդված կլինեն հսկայական գումարներ ծախսել։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում