Այսպիսի կանխատեսում է արել կանադական CIBC World Markets ընկերությունը, որը կանադական Canadian Imperial Bank of Commerce ֆինանսական խմբի անդամ է, հաղորդում է Bloomberg-ը։
Նավթի գնագոյացման փորձագետ Էնդրյու Պոտերի կարծիքով՝ այսպիսի կանխատեսումը պայմանավորված է նավթի համաշխարհային շուկայում ներկայում տիրող բացասկան իրադրությամբ։ Մի շարք երկրներում Ֆինանստատնտեսական ճգնաժամը հանգեցրել է նավթի՝ վերջին մեկ ամսում միջինը 10%-ով էժանացմանը։
Մյուս կողմից՝ այսօր նավթի գինը Նյու Յորքի բորսայում բարձրացել է՝ ԱՄՆ-ի կողմից նավթային պաշարների անցած շաբաթվա ցուցանիշների հրապարակման նախաշեմին։ Այսպես՝ WTI տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսները թանկացել են $0,7-ով՝ 0,83%-ով՝ կազմելով մինչև $84,68/1բարել։ Ըստ Bloomberg-ի՝ ակնկալվում է, որ զեկույցը կվկայի վառելիքի պաշարների՝ վերջին 11 շաբաթում առաջին անգամ կրճատմանմասին։
Civilnet











