Գլխավոր Լրահոս

Ինչպես լռեցնել Ադրբեջանին

Ինչպես լռեցնել Ադրբեջանին

Ադրբեջանը օրինաչափություն է դարձնում հայ-ադրբեջանական սահմանին կազմակերպվող դիվերսիոն գործողությունները, որոնք պարբերաբար հայ զինվորների կյանքեր են խլում: Հատկապես վերջին տարիներին Ադրբեջանի պահվածքը ավելի սանձարձակ է դարձել: Կարելի է ստանդարտ հայտարարություններով մեղադրել Ադրբեջանին զինադատարի խախտման, ագրեսիվ վարքագծի և այլ բաների մեջ, սակայն նույնիսկ միջազգային ասպարեզում այսպիսի քննադատությունը սահմանին կանգնած հայ զինվորներին չի ապահովագրելու ադրբեջանական կրակոցներից: Բաքվին հնարավոր է լռեցնել ոչ թե զոհի կարգավիճակից բխող պահվածքով, այլ իրական գործողություններով՝ սահմանի վրա և հենց հայկական բանակի ներսում:

Այսօր հաղորդագրություն տարածվեց, որ հայկական կողմը հայ-ադրբեջանական սահմանին՝ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի մերձակայքում, կասեցրել է ադրբեջանական դիվերսիոն խմբի ներխուժումը, որի հետևանքով թշնամական կողմը տվել է հինգ զոհ: Ուշագրավ է, որ ադրբեջանական կողմն իր դիվերսիոն գործողությունները ծրագրում է սահմանի հենց այս հատվածում, որտեղ՝ տեղանքով պայմանավորված, հայկական դիրքերը այնքան էլ ամուր չեն: Տարօրինակ է, որ թշնամին կորուստներ է տվել ոչ թե հայկական զորքերի պատժիչ, այլ ըստ էության պաշտպանական գործողությունների հետևանքով: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ հայ հասարակությունը բանակի գերագույն գլխավոր հրամանատարից և զինվորականներից սպասում է հենց պատժիչ գործողություններ լկտիացած Ադրբեջանի նկատմամբ:

Ուշագրավ է նաև, որ մահացու ելքով պարբերաբար կրկնվող սահմանային միջադեպերից հետո որևէ բարձրաստիճան զինվորական չի լքում պաշտոնը կամ ենթարկվում պատասխանատվության այն դեպքում, երբ ադրբեջանցի դիվերսանտների ելումուտը հայկական տարածք տեղի է ունենում նույն տարածքում: Այսինքն՝ ակնհայտ է, որ տվյալ տարածքի հրամանատարությունը արդյունավետ չի կարողանում իրականացնել շփման գծի վերահսկողությունը:

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում