Սոցցանցի IPO-ի առաջին օրը՝ մայիսի 18-ին, մեկ բաժնետոմսի գինն ամրագրվել էր $38 մակարդակում։ Նախօրեին բաժնետոմսի գնի անկում, ամենայն հավանակնությամբ, պայմանավորված է ամերիկյան Sanford C. Bernstein-ի փորաձագետների կողմից մեկ բաժնետոմսի դիմաց նպատակային գին մինչև $25-ի սահմանումը։
Sanford C. Bernstein-ի փորձագետ Կառլոս Կիրժների կարծիքով՝ ներդրողների մտավախությունները՝ կապված Facebook-ի բաժնետոմսերի գների հիմնավորված լինելու հետ, կպահպանվեն 2013թ․ ընթացքում, ինչը, իր հերթին պայմանավորված կլինի ընկերության հասույթի աճի տեմպերի նվազման ակնկալիքներով։
Նշենք, որ նախօրեին հայտնի էր դարձել նաև, որ սոցցանցը մտադիր է իր լսարանը մեծացնել մինչև 13 տարեկան օգտատերերի ներգրավմամբ, ինչը ԱՄՆ-ի օրենսդիրների խիստ քննադատության էր ենթարկվել, քանի որ ԱՄՆ-ի օրենքների համաձայն՝ մինչև 13 տարեկան անձանց անձնական տվյալները խստորեն պաշտպանվում են, հաղորդում է «Ինտերֆքաս»-ը։
Բացի այդ՝ ԱՄՆ-ի օրենքների համաձայն՝ կայքի ղեկավարությունը սոցցանցի օգտատեր դառնալ ցանկացող երեխաների ծնողներին պետք է տեղակցնի այդ մասին։
Ներկայում Facebook-ի օգտատերերի թիվը գերազանցում է 900 մլն-ը։
Civilnet











