Գլխավոր Լրահոս

Հենրի Կրավիսը գլխավորել է Finance 50 վարկանիշը․ նա ԱՄՆ-ում ամենից բարձր վարձատրվող գործադիր տնօրենն է

Հենրի Կրավիսը գլխավորել է Finance 50 վարկանիշը․ նա ԱՄՆ-ում ամենից բարձր վարձատրվող գործադիր տնօրենն է

Ըստ  Bloomberg Markets-ի, որը վարկանիշը կազմում է ԱՄՆ-ի Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի (Securities and Exchange Commission, SEC) տվյալների հիման վրա, անցած տարի Կրավիսի աշխատավարձը և փոխհատուցումները, ընդհանուր առմամբ, կազմել են $30 մլն։ 

Վարկանիշում Կրավիսին հաջորդում է KKR-ի համահիմնադիր և համաղեկավար Ջորջ Ռոբերտսը՝ $29,9 մլն ցուցանիշով։ Անցած տարի երկու ֆինանսիստների փոխհատուցումների ծավալը, ընդհանուր առմամբ, ավելացել է 20,4%-ով՝ 2010թ․ համեմատ։ Բացի այդ՝ ինչպես Կրավիսը, այնպես էլ Ռոբերտսը  ընկերության  իրենց շահաբաժինների շնորհիվ $64,2մլն-ական շահութաբաժին կստանան։  
Նրանք  KKR-ը Ջերոմ Կոլբերգի հետ միասին հիմնադրել են 1976թ․։ Այդ ժամանակվանից ի վեր՝  KKR-ը ընկերությունների գնման և վաճառքի  $465 մլրդ-ի ավելի քան 200 գործարք է իրականացրել։

Finance 50-ում 10-րդ հորիզոնականը զբաղեցնում է  PNC Financial Services Group-ի ղեկավար Ջիմ Ռորը, որի փոխհատուցումները, ըստ  SEC-ի կազմել են  $16,6 մլն, թեև ընկերության մամլո հաղորդարգրության մեջ նշվում է   $8,2 մլն։

Goldman Sachs բանկի ղեկավար Լլյոլդ Բլանկֆեյնը զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը՝ $16,2 մլն փոխհատուցմամբ, որը  SEC-ի հրապարակած ցուցանիշն է։ Ընկերոթյան մամլո հաղորրդագրության համաձայն թոփ մենեջերը անցած տարի վաստակել է $12,4 մլն։
Bank of America-ի  ղեկավար Բրայան Մոյնիհանը վարկանիշի 37-րդ հորիզոնականն է զբաղեցրել՝ վաստակելով $8,1 մլն։ Bank of America-ի կայքի տվյալների համաձայն՝ անցած տարի նա վաստակել է $7,4 մլն։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում