«Աճը հնարվոր է խթանել դրամավարկային քաղաքականության միջոցով, որը ԵԿԲ-ն արդեն իրականացրել է։ Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ հնարավոր է բազային տկոսադրույքները ավելի նվազեցնել», -ասել է Լագարդը։
ԵԿԲ եռամյա էժան վարկերի շնորհիվ անցած տարվա վերջին և այս տարվա սկզբին հնարավոր է եղել խուսափել վարկային ճգնաժամից ու ժամանակավորապես մեծացնել շուկաների վստահությունը։ Սակայն տնտեսական իրադրության վատթարացման պայմաններում փորձագետների մի մասը չի բացառում, որ ԵԿԲ-ն իր վաղվա նիստում կարող է նվազեցնել բազային տոկոսադրույքը։ Մյուս կողմից՝ Reuters-ի հարցմանը մասնակցած 73 փորձագետներից 62-ի կարծիքով՝ ԵԿԲ-ն բազային տոկոսադրույքը կպահպանի տարեկան 1%-ի մակարդակում։
Ներկայում, երբ Հունաստանը, Իռլանդիան և Պորտուգալիան ֆինանսական աջակցություն արդեն ստանում են միջազգային դոնորներից, ֆինանսական շուկաները մտավախություն ունեն, որ դրա անհրաժշետությունը կունենա նաև Իսպանիան, որը բանկային բարդ ճգնաժամում է։ Մի շարք զանգվածային լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը կողմ է Եվրոպայի՝ իսպանական բանկերին ուղղակի աջակցելուն, մինչդեռ այս տարբերակին դեմ է Գերմանիան։ Բեռլինը ցանկանում է, որ Իսպանիան միջազգային դոնորներին դիմի համապարփակ ֆինանսական աջակցության ստանալու համար։
Լագարդը վստահեցրել է, որ Իսպանիային ֆինանսական աջակցության տրամադրման շուրջ Մադրիդի և ԱՄՀ-ի միջև բանակցություններ չեն ընթանում։ «Մենք այդ հարցը չենք քննարկում։ Իսպանիան զգալի քայլեր է նախաձեռնել, քաղաքական կամք է դրսևորել և անհրաժեշտ բարեփոխումներ իրականցրել՝ ձեռնարկելով նաև խիստ խնայողությանն ուղղված մի շարք միջոցառումներ»,- ասել է Լագարդը։
Civilnet











