Այսպիսի կանխատեսում է արել ամերիկյան Boston Consulting Group-ը, հաղորդում է բրիտանական Financial Times-ը։ Շուկայի աճը պայմանավորված է ամբողջ աշխարհում ունևոր խավի ընդլայնմամբ և հարուստների թվի ավելացմամբ։ Արագ աճ է արձանագրվում հատկապես սփա սրահների և սաֆարի ծառայության ոլորտում։ Այս սեգմենտում աճի տեմպը 50%-ով գերազանցում է պերաճանքի առարակների վաճառքի աճը։
Այս տարի պերճանքի համաշխարհային, շուկան, ընդհանուր առմամբ, կաճի 7%-ով, զգալաիորեն զիջելով անցած տարվա ցուցանիշին, երբ 12% աճ էր արձանագրվել։ Ուշագրավ է, որ համաշխարհային ՀՆԱ-ի աճը, Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսման համաձայն, կաճի 3,5%-ով։
Շուկայի աճը, առաջին հերթին, ձեռնտու է Եվրոպային, քանի որ այս մայրցամաքում է արտադրվում շուկայի հիմնական ապրանքների և ծառայությունների 70%-ը՝ աշխատանքով ապահովելով շուրջ 1,5 մլն մարդու։
Ոլորտի արտադրողները հիմանական հույսերը կապում են Չինաստանի և այս երկրում միջին խավի ընդլայնման հետ։ Ակնկալվում է, որ այս խավին ներկայացնող մարդկանց թիվը Չինաստանում մինչ 2020թ․ կկազմի 140 մլն՝ 2012թ․ համեմատ ավելանալով երեք անգամ։
Civilnet











