Այսպիսի կանխատեսում է պարունակում Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) զեկույցը, հաղորդում է Reuters-ը։
Ըստ ՄԷԳ-ի՝ թերթաքարային գազի հանքավայրերի շահագործումը ԱՄՆ-ին հնարավորություն կտա գազի գները պահել ցածր մակարդակում։ Չինաստանը աշխարհում կդառանա երրոդ ամենախոշոր երկիրը՝ ըստ գազի ներկրման ծավալների՝ զիջելով միայն Եվրոպային և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներին։ Պայամանավորված Չիանստանի գործոնով՝ գազի համաշխարհային պահանջարկը կավելանա 2,7%-ով՝ ի տարեբերություն նախորդ տարվա զեկույցի, որում կանխատեսվել էր տարեկան 2,4% աճ։ Առաջիկա 5 տարիներին Հյուսիսային Ամերիկան կդառնա հեղուկ գազի զուտ արտահանող, և ներկրումը կավելանա Ճապոնիայում։
Գազի համաշխարհային պահանջարկի աճի մեկ չորրորդը բաժին կընկնի Չինաստանին, մեկ չորրորդը Մերձավոր Արևելքի և Ասիական տարածաշրջանի երկրներին, և 20%-ը՝ Հյուսիսային Ամերիկային։ Գազի համաշխարհային վաճառքի ծավալները կավելանան 35%-ով՝ հեղուկ բնական գազի և նախկին խորհրդային երկրներով անցնող գազախողովակների գազի շնորհիվ։ Գազի պահանջարկը իր առավելագույն մակարդակին կհասնի 2015թ․։
Գազի՝ տարբեր տարածաշրջանների համար գնային տարբերությունը կնվազի՝ միաժամանակ շարունակելով մնալ այս էներգակրի համաշխարհային շուկային բնորոշ առանձնահատկությունը։
Ըստ ՄԷԳ-ի՝ 2017թ․ ԱՄՆ-ում գազի արդյունահանումը 653 մլրդ խմ-ից կավելանա մինչև 769 մլրդ խմ, իսկ Ռուսաստանում 659 մլրդ խմ-ից՝ մինչև 757 մլն խմ։ Միաժամանակ ԱՄՆ-ում գազի պահանջարկը կավելանա մինչև 779 մլրդ խմ՝ 2011թ․ 690 մլրդ խմ-ի փոխարեն։
Civilnet











