Գլխավոր Լրահոս

Ատեստավորում անցած ուսուցիչների աշխատավարձը 30-50 %-ով կբարձրանա․ Փաշինյան

Ատեստավորում անցած ուսուցիչների աշխատավարձը 30-50 %-ով կբարձրանա․ Փաշինյան

Այս տարվա սեպտեմբերից պատրաստվում ենք փոխել ուսուցիչների աշխատավարձի վճարման համակարգը։ Այս մասին այսօր՝ մարտի 17-ին, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում անցկացված խորհրդակցությանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Համակարգը հետևյալ տրամաբանությամբ ենք փոխելու․ հաջողությամբ ատեստավորում անցած, այսինքն մասնագիտական որակավորումը վերահաստատած ուսուցիչների աշխատավարձը սկզբնական շրջանում 30-50 տոկոսով կբարձրանա, հետագայում, համոզված եմ, որ այս համակարգի առավել հղկման արդյունքում մենք այս գործընթացում կունենանք լրջագույն հաջողություններ՝ հանրակրթության չափորոշիչ, առարկայական չափորոշիչ, ուսուցիչների ատեստավորման համակարգ եռանկյունու մեջ»,- նշել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ յուրաքանչյուր ուսուցիչ պետք է համապատասխանի չափորոշիչներին և դրա համար ստանա «արժանապատիվ» վարձատրություն։

«Բարեփոխումները պետք է ոչ թե հակադիր ու թշնամական լինեն մեր իրականության հետ, այլ ընդհակառակը՝ բխեն այդ իրականությունից, իրականության կարիքները ըմբռնելու եւ հասկանալու առանձնահատկություն ունենան: Մենք պետք է համոզված լինենք, որ դասասենյակ մտնող ամեն ուսուցիչ համապատասխանում է այն չափորոշիչներին, որ ըստ էության պետության կողմից առաջարկվող բովանդակությունը կարողանալու է պատշաճ ձևով մատուցել աշակարետներին և ընդ որում դրա համար ստանալ արժանապատիվ վարձատրություն, որը հենց իր՝ մասնագետի համար, սեփական մասնագիտական վերապատրաստամն խթաններ, մոտիվացիա կստեղծի և մյուսներին էլ հնարավորություն կտա և ակնհայտ կդարձնի այդ աշխատանքի կարևոր և արժանապատիվ բնույթը»,- ասել է նա։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում