Գլխավոր Լրահոս

«Այսօր-վաղը կհրապարակվի արտահերթ ընտրությունների վերաբերյալ որոշումը»

«Այսօր-վաղը կհրապարակվի արտահերթ ընտրությունների  վերաբերյալ որոշումը»

«Այսօր-վաղը կհրապարակվի արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ որոշումը»․ մարտի 18-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց շրջակա միջավայրի նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը։

«Իշխանությունն առաջիկայում պատրաստվում է գնալ արտահերթ ընտրությունների, այդ մասին մեկ անգամ չէ, որ ասել ենք։ Եվ այսօր-վաղը, կարծում եմ, արդեն որոշումը կհրապարակվի»,- ասաց նա։ 

Հարցին, թե դա կախվա՞ծ է Փաշինյան-Ծառուկյան հանդիպումից, նա պատասխանեց․ «Չեմ կարող մեկնաբանել, բայց մեկ-երկու օրվա մեջ կլինի»։

Այսօր՝ ավելի վաղ, հայտնի դարձավ, որ մարտի 18-ին կհանդիպեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը երեկ հայտարարել է՝ «ոչ միայն «Լուսավոր Հայաստանը», այլև ընդդիմադիր ուժերի 80 տոկոսը չի ուզում արտահերթ ընտրություններ»։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հակադարձել է Ալեն Սիմոնյանին։ Նա հայտարարել է, որ «Լուսավորը» պատրաստ է մինչև հունիսի 1-ը մասնակցելու արտահերթ ընտրությունների ցանկացած Ընտրական օրենսգրքով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում