Դաշնակցություն. կրկին հաղթեց բիզնեսը

Արցախի ՀՅԴ կառույցը որոշում է կայացրել ԼՂՀ առաջիկա նախագահական ընտրություններին պաշտպանել գործող նախագահ Բակո Սահակյանի թեկնածությունը, այն դեպքում, երբ Սահակյանի գլխավոր մրցակից Վիտալի Բալասանյանը ԼՂՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության անդամ է:
Վերջին տարիներին որոշ դաշնակցականներ բիզնեսներ են հիմնել Արցախում: Ապրիլին, օրինակ, ԼՂՀ այցելած ՀՅԴ բյուրոյի անդամ Դավիթ Լոքյանին և այլ դաշնակցական գործարարների ընդունել էին Արցախի նախագահն ու վարչապետը, քննարկել տարբեր բիզնես-նախագծեր: Դաշնակցականներն Արցախում հէկերի շինարարությամբ են զբաղվում:
Գործող իշխանությունների հետ նորմալ հարաբերություններ պահպանելը բիզնեսի հաջողության գրավականներից է:
ՀՅԴ-ի՝ բիզնեսին մշտապես նախապատություն տալու համատեքստում հարց է առաջանում ՝ արդյոք օրինաչափ չէ՞ր, որ մայիսի 6-ին նրանք Հայաստանի խորհրդարանում տասը աթոռ կորցրեցին:
Տեղադրություն
Civilnet










