«Գազպրոմը» չինացիներին առաջարկել է մասնակցել ռուսական գազային որոշ հանքավայրերի շահագործմանը՝ պայմանով, որ ընկերությունը նույնպես նման հնարավորություն կստանա Չինաստանի տարածքում։ Պետք է փոխադարձ պարտավորություններ լինեն»,- հայտարարել է նախարարը։
Ակտիվների փոխանակումը կներառվի Չինաստան մատակարարվող ռուսական գազի գնի մեջ։ Նշենք, որ դեպի Չինաստան ձգվող մինչ այս համաձայնեցված երկու գազամուղերից բացի, ենթադրվում է, որ Չինաստանը հեղուկացված գազ կգնի նաև Վլադիվոստոկում կառուցվող նոր գործարանից։ Չինաստանն աշխարհում էներգակիրների ամենաարագ տեմպով աճող սպառողական շուկան է։
Civilnet











