Գլխավոր Լրահոս

Ընտրակարգի փոփոխությունը խնդիրներ չի առաջացնի քաղաքական միավորների համար. «Իմ քայլը»

Ընտրակարգի փոփոխությունը խնդիրներ չի առաջացնի քաղաքական միավորների համար. «Իմ քայլը»

Ընտրական օրենսգրքի և ընտրակարգի փոփոխությամբ խաղի կանոնները պարզեցվում են. մարտի 26-ին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նման կարծիք հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։ 

«Չեմ կարծում, որ ընտրակարգի փոփոխությունը կհանգեցնի խաղի կանոնների այնպիսի փոփոխության, որը խնդիրներ կառաջացնի քաղաքական միավորների համար, ընդհակառակը, ես կարծում եմ, որ քաղաքական ուժերի և ընտրողների համար ընտրակարգը պարզեցվում է, ինչն այսօրվա իրականությունում մի շարք խնդիրներից խուսափելու հնարավորություն կտա»,- ասաց Հովհաննիսյանը։ 

Պատգամավորի խոսքով՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը կոնսենսուսի արժանացել է առնվազն խորհրդարանական մեկ ուժի, արտախորհրդարանական ուժերի և քաղհասարակության կողմից։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն էլ հավելեց․ «Մեր կողմից լեգիտիմ հիմք կա պնդելու, որ խաղի կանոնների փոփոխությունը բացասական տեսանկյունից ներկայացնելը ամենևին հիմք չունի, մանավանդ, երբ  մենք նշում ենք, որ խաղի կանոնների փոփոխության մեր հանձնառությունը որևէ մեկի համար անակնկալ չի եղել»։ 

Կոնջորյանը հիշեցրեց, որ խմբացկությունների ղեկավարներն ու  ներկայացուցիչները հրապարակայնորեն հայտարարել են, որ իրենք երկու ընտրակարգով էլ պատրաստ են գնալ ընտրությունների։ Հետևաբար, պատգամավորի կարծիքով, ընտրակարգի վերաբերյալ կոնսենսուսի թեզը հակասության մեջ է մտնում հրապարակային հայտարարությունների հետ։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հայտարարեցին, որ իրենք շարունակելու են աշխատել խորհրդարանական գործընկերների հետ՝ այս հարցում հասնելու կոնսենսուսի։

Ժաննա Ավագյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում