Գլխավոր Լրահոս

Ռուսական պատվաստանյութը շուտով կհասնի Հայաստան. ՌԴ դեսպան

Ռուսական պատվաստանյութը շուտով կհասնի Հայաստան. ՌԴ դեսպան

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր լրագրողներին հայտնեց, որ կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութը Հայաստան մատակարարելու հարցը մոտենում է գործնական իրականացման փուլին, հայտնում է «Sputnik Արմենիա»-ն։

«Ես հուսով եմ, որ մատակարարումը կիրականացվի բավականին կարճ ժամանակում։ Ամեն դեպքում մենք մեր կողմից ամեն կերպ նպաստում ենք դրան»,– ասել է դեսպանը։

Ինչ վերաբերում է Հայաստանում պատվաստանյութի համատեղ արտադրության կազմակերպման հեռանկարին, ապա դիվանագետը կոնկրետ տեղեկություններ չունի այդ մասին: Սակայն նրա խոսքով` առողջապահության նախարարության և Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամի միջև սերտ երկխոսություն է ընթանում։

Փետրվարի 18-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասել էր` մասնագիտական հանձնաժողովը հավանություն է տվել Հայաստանում «Սպուտնիկ V», AstraZeneca և Pfizer պատվաստանյութերի կիրառմանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում